Մարշալ Խուդյակով փողոց, 175/6, Երևան
Բարի գալուստ Զու-Էկոնոմ
Այն, ինչ դուք սիրում եք, հիմա զեղչված է: Գնել հիմա !
Բոլոր Կատեգորիաները

Ինչպես հասկանալ, որ կերը չի համապատասխանում ձեր ընտանի կենդանուն


2026-05-01

Ինչպես հասկանալ, որ կերը չի համապատասխանում ձեր ընտանի կենդանուն

Մարսողական խնդիրներ Աղեստամոքսային տրակտի խանգարումները ամենաակնառու ազդանշաններն են. լուծ կամ փորկապություն, հաճախակի փսխում, փորափքանք (գազեր), կղանքի սուր տհաճ հոտ: Եթե նման ախտանիշները տևում են մի քանի օր, ապա կերը պետք է փոխել Բրդի և մաշկի վատ վիճակ Առողջ կենդանին միշտ ունենում է փայլուն մազ: Եթե կերը չի համապատասխանում, դուք կարող եք նկատել. անփայլ մազ, ուժեղ մազաթափություն, քոր և մաշկի անընդհատ քորում, թեփի առաջացում: Սա կարող է վկայել սննդարար նյութերի պակասի կամ ալերգիայի մասի: Ալերգիկ ռեակցիաներ Որոշ կենդանիներ զգայուն են որոշակի բաղադրիչների նկատմամբ: Նշաններն են՝ մաշկի կարմրություն, ցան, արցունքոտվող աչքեր: Հաճախ ալերգիա են առաջացնում՝ հավի միսը, հացահատիկը և արհեստական հավելումները: Ախորժակի կորուստ կամ հրաժարում սննդից Եթե ձեր սիրելին՝ հրաժարվում է ուտելուց, ուտում է առանց ախորժակի, կերը թողնում է ամանի մեջ, Հնարավոր է՝ կերն ուղղակի դուր չի գալիս նրան կամ առաջացնում է ներքին անհանգստություն: Քաշի փոփոխություն Անհամապատասխան կերը կարող է հանգեցնել՝ ավելորդ քաշի կուտակման, կամ հակառակը՝ կտրուկ նիհարման: Սա ազդանշան է, որ կալորիաների և սննդարար նյութերի հավասարակշռությունը խախտված է: Ակտիվության անկում Եթե կենդանին դարձել է թույլ, քնկոտ կամ պակաս խաղասեր, դա կարող է կապված լինել էներգիայի պակասի կամ կերի վատ մարսելիության հետ: Ե՞րբ են ախտանիշները համարվում նորմալ Կարևոր է հիշել. կերը փոխելիս հնարավոր է ադապտացիոն շրջան (5–10 օր): Այս ընթացքում թույլատրելի են՝ կղանքի թեթևակի փոփոխություն, ախորժակի չնչին անկում: Սակայն, եթե ախտանիշները ուժեղանում են, նշանակում է՝ կերը հարմար չէ: Ի՞նչ անել, եթե կերը չի համապատասխանում ձեր կենդանուն Աստիճանաբար անցեք նոր կերի (7–10 օրվա ընթացքում): Ընտրեք ավելի պարզ բաղադրությամբ կեր: Հաշվի առեք տարիքը և առանձնահատկությունները: Սուր ախտանիշների դեպքում դիմեք անասնաբույժի: Ինչպես ընտրել ճիշտ կերը Խնդիրներից խուսափելու համար ուշադրություն դարձրեք՝ Բաղադրությանը (միսը պետք է լինի առաջին տեղում)։ Արհեստական հավելումների բացակայությանը։ Բրենդի հեղինակությանը։ Կենդանու անհատական կարիքներին: Եզրակացություն Եթե նկատում եք փոփոխություններ ձեր ընտանի կենդանու վարքագծում կամ արտաքին տեսքում, մի անտեսեք դրանք: Ժամանակին ընտրված ճիշտ սննդակարգը ձեր չորքոտանի ընկերոջ առողջության և երկարակեցության երաշխիքն է: